
TELWIN Մարտկոցի լիցքավորիչ AUTOTRONIC 25
Կոդ: 807540 · Բրենդ: Telwin · Մարտկոցներ և լիցքավորիչներ · Պատվերով · Գինը՝ ըստ հարցման
Իմանալ գինը WhatsApp-ով · Զանգահարել +374 93 238766
Առաքում Երևանում 1–2 աշխատանքային օրում · ինքնադուրսբերում երկու խանութից · Պատվեր, վճարում և առաքում · Վերադարձ և երաշխիք
Լիցքավորիչ սարք լիցքավորման հոսանքի էլեկտրոնային հսկումով, ավտոմատ դադարեցումով և վերսկսումով (TRONIC), 12Վ/24Վ լարմամբ կապարաթթվային մարտկոցներ լիցքավորելու համար։
Հագեցած է անջատիչներով՝ սովորական լիցքավորումը (MIN) կամ արագ լիցքավորումը (BOOST) ընտրելու համար բուֆերային ռեժիմով (TRONIC) կամ նվազող բնութագրով ռեժիմով (CHARGE)։
Ավտոմատ բուֆերային լիցքավորումը հարմար է անսպասարկելի հերմետիկ մարտկոցների համար (GEL/AGM/START-STOP), մինչդեռ նվազող բնութագրով լիցքավորումն հարմար է ազատ էլեկտրոլիտով մարտկոցների համար (WET)։
Առանձնահատկություններ.
- ելքային լարման, լիցքավորման տեսակի, լիցքավորման ռեժիմի ընտրություն
- լիցքավորման հոսանքի ցուցադրում
- պաշտպանություն գերբեռնումներից և բեւեռականության փոփոխումից։
Բնութագրեր
| Ցանցի լարում (մոնոֆազ) | 230 V |
|---|---|
| Ցանցի հաճախություն | 50 / 60 Hz |
| Սպառվող հզորություն լիցքավորման ժամանակ | 300 W |
| Լիցքավորման լարում | 12 / 24 V |
| Լիցքավորման էֆեկտիվ հոսանք | 18 / 12 A |
| Անվանական լիցքավորման հոսանք EN60335-2-29 | 12 / 8 A |
| Նվազագույն անվանական հենակետային հզորություն | 30 / 20 Ah |
| Առավելագույն անվանական հենակետային հզորություն | 225 / 180 Ah |
| Կարգավորման դիրքեր | 4 |
| Չափսեր | 22,5 x 29 x 20,5 cm |
| Քաշ | 7,2 kg |
Փաթեթում
Աշխատանքային մալուխ 2,5 ММК, 1,5 Մ; Դրական բեւեռ մալուխ 2,5 ММК, 1,5 Մ; COLORADO 40R դրական սեղմակ, 40Ա; COLORADO 40B աշխատանքային սեղմակ 40A













































































































































