
Հարվածային գայլիկոնիչ պտուտակահան Bosch GSB 18V-50 Professional + 2 մարտկոց GBA 18 Վ/2 Ա·ժ + լիցքավորիչ GAL 18V-20
Կոդ: 06019H5100 · Բրենդ: Bosch · Դրելներ և պտուտակադարձիչներ · Պատվերով · Գինը՝ ըստ հարցման
Իմանալ գինը WhatsApp-ով · Զանգահարել +374 93 238766
Առաքում Երևանում 1–2 աշխատանքային օրում · ինքնադուրսբերում երկու խանութից · Պատվեր, վճարում և առաքում · Վերադարձ և երաշխիք
Հարվածային գայլիկոնիչ պտուտակահան Bosch GSB 18V-50 Professional + 2 մարտկոց GBA 18 Վ/2 Ա·ժ + լիցքավորիչ GAL 18V-20
Փոքր չափերը, մետաղական արագամրակային պարկուճը, հարվածային մեխանիզմը, հզոր՝ առանց խոզանակների շարժիչը, 18 Վ մարտկոցով աշխատանքը թույլ են տալիս կատարել երկարաժամկետ ծանր աշխատանքներ։
Արագության երկու ռեժիմով ռեդուկտորով Bosch GSB 18V-50 գայլիկոնիչ պտուտակահանն ունի պտույտների քանակի կարգավորիչ, հետադարձի հնարավորություն, պտտվող պահի կարգավորման 20 մակարդակ։
Նախատեսված է 35 մմ տրամագծով փայտ, մինչև 13 մմ մետաղի և աղյուսի հորատման համար, 10 մմ պտուտակների ամրացման և թուլացման համար։
Bosch GSB 18V-50 պտուտակահանն աշխատում է լիթիում-իոնային 18 Վ մարտկոցով։ Հավաքածուն ներառում է 2 մարտկոց GBA 18V 2 Ah և GAL 18V-20 լիցքավորիչ սարք։
Flexible Power System համակարգի շնորհիվ օգտագործվում են Bosch նույն լարմամբ լիցքավորիչ սարքեր։
Երկկողմանի ամրացմամբ մարտկոցն ապահով ներդրվում է սարքի մեջ։ Մարտկոցի լիցքավորման ցուցիչը թույլ է տալիս կառավարել լիցքավորման մակարդակն ու ժամանակին փոխարինել մարտկոցը։
Ամուր, ինտելեկտուա,լ առանց խոզանակի Brushless շարժիչն ապահովում է բարձր արտադրողականություն և շահագործման երկար ժամանակահատված։Սարքից չեն առաջանում կայծեր և տհաճ հոտ։
Պտույտի ուղղությունը փոխվում է հատուկ փոխարկիչի միջոցով։
Աշխատանքի համար հասանելի է երկու ռեժիմ՝ հորատում, հորատում հարվածով և ամրացում, թուլացում։
Պտտվող պահն ու հորատման արագությունը 0-460 պտ/րոպ 1-ի և0-1800 պտ/րոպ 2-ի համար.
Հարվածային մեխանիզմն ապահովում է 27000 հար/րոպ։
Պտտելով օղակը կարելի է ընտրել պտտվող պահի 20 աստիճաններից մեկը։
Սռնակի ավտոմատ ֆիքսումը թույլ է տալիս արագ և անվտանգ փոփոխել աշխատանքային գլխիկն արագամրակային պարկուճում։
Առկա է զսպանակաձև ամրակ սարքը կախելու համար, օրինակ գոտուց։
Հատուկ ջերմափոխանակիչ վռանի շնորհիվ սարքը պաշտպանված է գերտաքացումից։
Էրգոնոմիկ դիզայն, կառավարման բաժինների հարմարավետ տեղադրում, լուսավորություն, ռետինով պատված բռնակ։














































































































































