
RUBI Շինարարական մատիտ
Կոդ: 65942 · Բրենդ: Rubi · Ձեռքի գործիքներ · Պատվերով · Գինը՝ ըստ հարցման
Իմանալ գինը WhatsApp-ով · Զանգահարել +374 93 238766
Առաքում Երևանում 1–2 աշխատանքային օրում · ինքնադուրսբերում երկու խանութից · Պատվեր, վճարում և առաքում · Վերադարձ և երաշխիք
Կերամիկա տեղադրող մասնագետները հաճախ խնդրի են բախվում կերամիկան հետագա կտրման համար նշագծելիս։ Նշագծումը չպետք է ջնջվի կամ լվացվի ջրով, երբ մենք աշխատում ենք դրա հետ, բայց տեղադրումից հետո այն պետք է հեշտությամբ մաքրվի՝ առանց հետքեր թողնելու։
Հենց այս կոնկրետ խնդրի համար է RUBÍ ընկերությունն արտադրում շինարարական մատիտը։
Սա հատուկ մատիտ է կերամիկական սալիկի, մարմարի, գրանիտի և այլնի խոնավ մակերեսները նշագծելու համար։
RUBI շինարարական մատիտի գրիֆելի հատուկ բաղադրության շնորհիվ այն կարելի է օգտագործել ցանկացած հարթ և խոնավ մակերեսի վրա նշագծելու և նշումներ անելու համար։ Մատիտի հետքերը հեշտությամբ և ամբողջությամբ հեռացվում են խոնավ կտորով՝ առանց մշակվող սալիկի դիմային կողմը վնասելու։
RUBI շինարարական մատիտի մեկ այլ առանձնահատկությունն էլ եռանկյուն ձևն է։ Հենց այս ձևը թույլ է տալիս ձախլիկներին օգտագործել մատիտը նույն հեշտությամբ և հարմարավետությամբ, ինչ աջլիկները։
RUBI ընկերությունը միշտ հոգացել է մասնագետ շինարարների անվտանգության և առողջության մասին։ Մեր ողջ արտադրանքը մշակելիս մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում դրա էրգոնոմիկությանը, քանի որ անվտանգությունը և մասնագիտական վնասվածքների նվազեցումը աշխատանքի հաջողության գրավականն են։
Արտադրանքի այս շարքը, ինչպես և մեր կատալոգի մնացած գործիքները, մտածված է այնպես, որ օգտատիրոջը հնարավորություն տա առավելագույնս արդյունավետ օգտագործել ժամանակը և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը։ RUBÍ-ում մենք լավ գիտենք, թե որքան կարևոր են այսօր արդյունավետությունն ու ժամանակի խնայողությունը։ Հենց դրա համար էլ մեր մշակող ինժեներները նոր արտադրանք մշակելիս մեծ ուշադրություն են դարձնում այս հանգամանքին։
Բնութագրեր
| Հղում | 65942 |
|---|---|
| Հատ տուփում | 50 |
| Հատ պալետի վրա | 450 |
| Շտրիխ-կոդ (EAN) | 8413797659429 |










































































































































